Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Մեկնարկում է «Թուրքական հոսք»-ի տեխնիկական փուլը

Մեկնարկում է «Թուրքական հոսք»-ի տեխնիկական փուլը
06.02.2015 | 14:00

Թուրքիան ու Ռուսաստանը սկսում են «Թուրքական հոսք» գազատարի կառուցման նախագծի տեխնիկական փաստաթղթերը ճշտել՝ հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Նրա խոսքով՝ թուրքական Botas-ն ու ռուսական «Գազպրոմ»-ը տեխնիկական աշխատանքները մտադիր են սկսել փետրվարի 7-ից: Մոսկվան «Հարավային հոսք» նախագծի կառուցման աշխատանքները դադարեցնելու մասին հայտարարել էր անցյալ տարվա դեկտեմբերին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա այցի ընթացքում ծրագրի դադարեցումը պայմանավորել էր Եվրոպական միության ապակառուցողական կեցվածքով:

Դիտվել է՝ 2433

Մեկնաբանություններ